Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է, թե ընդդիմադիր ուժերն ինչ քննարկումներ են անցկացնում միասին.

«Մեզ համար շատ կարևոր է իմանալ վերջնական պատկերը, հասկանալ, թե մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան« կուսակցությունը հաղթահարե՞լ է անցողիկ շեմը, թե՞ ոչ։ Դրանով նաև որոշակի հստակություն կլինի հետագա գործողություններում»։

Քրիստինե Վարդանյանը նաև հայտնել է, որ ծավալուն, հիմնավոր դիմում են պատրաստում ՍԴ դիմելու համար։ Քննարկում են նաև մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։

«Խորհրդարանում ներկայացվածության թեմայով ընդդիմադիր դաշտում ընթանում են քննարկումներ, և դա շատ բնական է, որովհետև կարծում ենք, որ արդյունավետության տեսակետից այդ որոշումը պետք է  լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում»։

Leave a Comment