«Ուժեղ Հայաստանը» հայտնել է ընտրատեղամասերում դաշինքի ձայները չհաշվարկելու մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Շիրազ Մանուկյանը հայտնել է մի շարք ընտրատեղամասերում դաշինքի ձայները չհաշվարկելու մասին։

Նա հրապարակել է տեղամասերի արձանագրություններ քաղվածքների և ԿԸՀ-ի կայքի լուսանկարներ, որոնցում երևում է, որ 27/26 ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն։

38/53 ընտրական տեղամասի 136 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 0 ձայն։

27/7 ընտրատեղամասում դաշինքի օգտին քվեարկած 135 քվեն ԿԸՀ-ի պաշտոնական կայքում նշված է 10։

Leave a Comment