Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ այն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթական է անհապաղ կատարման։
Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ արցախցի 12 զինվորականներ ծանուցումներ են ստացել իրենց հատկացված ծառայողական բնակարանն ազատելու մասին։ «Հրապարակ» թերթի տվյալներով՝ բնակարանը պետությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին ծանուցումներ ստացել են Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մոտ կանգնած զինվորականները, ինչպես նաև նրանք, ովքեր չեն հասցրել սեփականաշնորհել իրենց հատկացված բնակարանները։
