Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսվել

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսվել՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար, հայտնել են դատախազությունից։

Գերատեսչությունը մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից կբռնագանձվեն Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված 90%-ը։

Դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպվել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը, նշել են դատախազությունից։

«Մասնավորապես՝ կազմակերպել է երեսպատված սալիկների ապամոնտաժում, դռների ու պատուհանների տեղահանում և այլն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment