23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան




24news.am 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։ Այս մասին հայտնում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։


 


«Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ,որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև։ Վանաձորի 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 105 ձայն, բայց հրապարակվել է 10։


 


Հետևաբար, դեռ ոչ ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին։ Սպասենք վերահաշվարկների արդյունքներին»,- գրել է Ասլանյանը։



 


 

Leave a Comment