azatutyun.am Բուլղարիան դադարեցնում է Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը։
«Մենք արդեն հստակորեն հայտարարել ենք, որ ուկրաինական պատերազմի ելքը որոշվելու է ոչ թե ռազմի դաշտում, այլ բանակցությունների սեղանի շուրջ։ Հյուծիչ այս պատերազմում արդեն կարևոր չէ, թե կողմերից որ մեկը որքան զենք կունենա», – հայտարարել է բուլղարացի նախարարը։