Վերջին 2 ամիսներին դատարան է ներկայացվել խափանման միջոց կիրառելու ավելի քան 160 միջնորդություն

Վերջին 2 ամիսներին դատարան է ներկայացվել խափանման միջոց կիրառելու ավելի քան 160 միջնորդություն

Դատական իշխանությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել, ինչը նշանակում է, որ մամուլում տարածվող տեղեկատվությունը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը դատարանի կողմից մերժելու մասին իրականությանը չեն համապատասխանում։

Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ-ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։ Այս պահին դատարանում առկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment