Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

Կիպրոսում և Հունաստանում Պաղեստինի հինգ քաղաքացիների ձերբակալությունը բացահայտել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց, որն ունի միջազգային ընդգրկում։

Հետաքննության տվյալներով՝ խմբավորման անդամները 2025 թվականի օգոստոսին Մալայզիայում հատուկ պատրաստություն են անցել պայթուցիկ նյութերի պատրաստման գծով և Կիպրոսի շուկայից արդեն ձեռք են բերել քիմիական նյութեր (այդ թվում՝ ամոնիակային սելիտրա)՝ իսրայելական թիրախների վրա հարձակվելու համար։

Գործողությունը կտրուկ արագացել է Կրետե կղզում 37-ամյա մի պաղեստինցու ձերբակալությունից հետո։ 

Վերջինս հարցաքննության ժամանակ խոստովանել է իր կապը «ՀԱՄԱՍ»-ի հետ և նշել, որ ինտերնետով փնտրում էր անհրաժեշտ բաղադրիչներ՝ եվրոպական երկրներից մեկում խոշոր հարված հասցնելու համար։ 

Իրավապահները շարունակում են հետաքննությունը՝ պարզելու հնարավոր այլ հանցակիցների շրջանակը և ցանցի ամբողջական ծավալը Եվրոպայում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment