Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ինչու՞ այս ընտրություններում եղավ բարձր մասնակցություն.
- 2017 թվականին մասնակցել է 1.575.786 մարդ
- 2026 թվականին 1.476.597
Այն դեպքում, երբ 2018-ին և 2021-ին մասնակցել էին մոտ 1.270.000 մարդ, հետևաբար աճի հիմնական գործոնը (քիչ բայց բնական աճ նույնպես կա) դա ընտրակաշառքն է:
2017-ին անխնա ընտրակաշառք է բաժանվել, որի արդյունքում ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ եռյակը միասին ստացել են 1.302.325 ձայն, իսկ ԵԼՔ-ը՝ 122.065, սակայն մեկ տարի անց տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում այս եռագլուխը ստացավ ընդամենը 211,700 ձայն իսկ «Իմ քայլը»՝ 884.864 ձայն:
Այսօրվա եռագլուխը միասին ստացել է 543.527 ձայն, 2021-ին Քոչարյանը, Սերժը և ԲՀԿ-ն միասին ստացել էին 385.000 ձայն: Չնայած իրավապահ մարմինները բազմաթիվ ընտրակաշառքի դեպքեր բացահայտեցին, բայց, միևնույն է չէին կարող ամբողջը բացահայտել և արդյունքում նրանք ստացան այսքան ձայներ: Նրանց ստացած ձայներից 200.000-ը վստահաբար ընտրակաշառքի արդյունք է:
Բայց ինչպես ՀՀԿ-ի դեպքում էին, դրանք ֆեյք ձայներ այնպես էլ հիմա: Նրանք չունեն այնքան քաղաքական կապիտալ, որքան ձայն ստացել են, իսկ ՔՊ-ի ձայները դրանք մաքուր և գաղափարական ձայներ են, այնպես որ սպասեք և կտեսնեք դրանց քաղաքական վախճանը»։
