Երբ օդանավակայանում Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից. խոսնակ


Քաղաքականություն


Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ  վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ մամուլի  խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։  Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։  

Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»:


Leave a Comment