Հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա Հայաստանում, որտեղ հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Այս մասին «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա: Ընտրություններն անցել են բարդ պայմաններում, ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում մինչև քվեարկության սկիզբը: Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր։
Մենք կսպասենք և կտեսնենք, թե սա ինչի կհանգեցնի։ Հաղթողների Ռուսաստանի հետ բարեկամության և ԱՊՀ-ի նկատմամբ հավատարմության մասին հավաստիացումները խրախուսելի են», – հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: