3-ի փոխարեն 19 ձայն. 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են

Ազատությունը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ: 


 


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:


 


«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:


 


ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել:


 


Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն:


 


 



 


 

Leave a Comment