Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիր մարմնի անդամների հետ քննարկել է առաջիկա ծրագրերն ու քայլերը։

«Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Եթե սրա համար պետք են օրենսդրական, ինստիտուցիոնալ փոփոխություններ, ապա անհրաժեշտ է հիմա՝ անհապաղ ձևով անել», – ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ դա երկրի և ժողովրդավարության անվտանգության հարց է․ «Եվ պետք չէ հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Դրանք վաղուց սարքված են, և եթե հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment