Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Պաշտոնական Անկարան հույս է հայտնել, որ «հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի խաղաղության և տարածաշրջանային իրավիճակի կարգավորման ուղղությամբ»։
«Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում, ինչպես արել է մինչ այժմ՝ առաջնորդվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերով», — նշվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։