«Սա ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին


Քաղաքականություն


«22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ արձանագրության, ստացել է 7 ձայն, համակարգում անցկացվել է 22 ձայն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց, որ իրենք օլիգարխիկ ուժերին ջախջախել են։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը.  «Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։

Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։

Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»։



Leave a Comment