Հայաստանում ընտրությունների արդյունքները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտան ձևավորել կառավարություն և շարունակել խաղաղության հասնելու քաղաքականությունը Ադրբեջանի հետ, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և խորացնել կապերը Արևմուտքի հետ։ Այս մասին գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանների գնահատմամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հավանաբար, չի ունենա այնքան մանդատ, որքան անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը չպահանջող սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ հանգամանքը կարող է բարդացնել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող մի շարք պահանջների իրականացումը։
Հոդվածում նաև ընդգծվում է, որ ռուսամետ ընդդիմության դիրքերի ամրապնդումը կարող է բարձրացնել ներքաղաքական մրցակցության մակարդակը և մեծացնել կառավարության խոցելիությունը Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ճնշումների նկատմամբ։