Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը քննարկում է AI-ի կիրառումը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը քննարկում է AI-ի կիրառումը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը նախաձեռնում է միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված արհեստական բանականության կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանական ոլորտում։ 2026 թվականի հունիսի 11-ին կանցկացվեն առցանց քննարկումներ, որոնց կմասնակցեն ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայությունների ներկայացուցիչներ, մասնագետներ և մասնավոր հատվածի գործընկերներ։
Քննարկումների առանցքում կլինեն.

  • արհեստական բանականության ազդեցությունը եղանակային և ջրաբանական կանխատեսումների վրա,
  • վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործումը,
  • տվյալների կառավարումը և հասանելիությունը,
  • արհեստական բանականության կիրառման էթիկական և կառավարման հարցերը,
  • զարգացող երկրներում AI տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները։

Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ արհեստական բանականության կառավարման վերաբերյալ գլոբալ երկխոսության նախապատրաստական գործընթացի շրջանակում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment