Հայաստանում ընտրությունների ժամանակ ձայների կեղծումը հանգեցրել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրողների ձայների առնվազն 20%-ի կորստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։
«Արվում էր ամեն ինչ, որպեսզի այդ կուսակցությունների օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեին կամ փչացվեին… Ընդդիմությունից գողացել են առնվազն 20%», – ասել է նա։
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում քվեարկության ավարտից հետո այնտեղ են բերվել զինծառայողներ և ուսանողներ, որոնց հարկադրաբար ստիպել են մասնակցել ընտրություններին։