Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս․ ԳՇ պետ

Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս․ ԳՇ պետ

ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների օրը ոչ մի զինվոր ընտրատեղամաս փակվելուց հետո չի ներկայացել։

«Համաձայն ԸՕ պահանջների՝ երբ քաղաքացին գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է նրա սահմանադրական իրավունքի իրացումը», – ասել է նա՝ հավելելով, որ ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս։

«Մեր զինծառայողներն ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամկետում, ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել», –  ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment