«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ սպասում են՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե՞ ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։
«Գնում է ձայների վերահաշվարկ: Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնում է, թե չէ»,- ասել է նա։
Ըստ Կարապետյանի՝ «Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք, արդեն Ազգային ժողովը հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու։ Այդ ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո պարզ կլինի՝ Ազգային ժողովը կունենա՞ գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է»,- ասել է նա և հավելել, որ իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ մեկը ընտրությունն է, իսկ մյուսը՝ փողոցային պայքարը։
«Փողոցային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովը, Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին»,- ասել է նա։
