Իշխանափոփոխության համար 2 տարբերակ կա՝ ընտրությունն ու փողոցային պայքարը․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ հիմա ձայների վերահաշվարկ է արվում, որի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ–ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, և պարզ կլինի` Ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին, թե ոչ։

«Իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա՝ մեկն ընտրությունն է, մյուսը՝ փողոցային պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ունենանք ԱԺ պատգամավորների մեծամասնության ձայնը, որը ստանալն ընտրություններից հետո ավելի բարդ է»,–ասել է նա։

Leave a Comment