Ոստիկանության գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել փակելու մարզերից Երևան ճանապարհները՝ թույլ չտալով ընտրությունների արդյունքներից դժգոհ մարզաբնակների մուտքը մայրաքաղաք, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կանխատեսել է, որ ընդդիմությունն իր ընտրզանգվածին փողոցային պայքարի կհանի։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8-ին ներկայացրել էր քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ Ծառուկյանի կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 4%-ի շեմը՝ ստանալով 3.996%։
