Ի՞նչ կլինի մանդատները վայր դնելու դեպքում․ պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը

Ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը չի ​​հանգեցնի նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի, հայտարարել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մանդատները չվերցնելն իրավաբանորեն նշանակում է, որ «Հայաստան» դաշինքի 212, «Ուժեղ Հայաստան» դաշինքի 200 անձիք պետք է մանդատից հրաժարվելու անհատական դիմում ներկայացնեն ԿԸՀ։ Այդ դեպքում, մանրամասնել է Հովհաննիսյանը, մանդատները չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին։

Նա նշել է, որ անկախ դրանից, կկայացվի ԱԺ ձևավորելու որոշում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա մանդատները և կգնա խորհրդարան։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է  քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։

Leave a Comment