Երբ ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«14-ին կամփոփենք, 19-ին քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,-հայտարարել է ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանը ընդգծել է՝ բոլոր դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների որակը, փաստարկված խախտումներ չկան: 

Leave a Comment