Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվեցին խաղաղության և հանգստության մթնոլորտում: Մաղթում ենք, որ ընտրությունների արդյունքներն ընթանան ի շահ Հայաստանի ժողովրդի։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կառաջանան պայմաններ, որոնք թույլ կտան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրել։
Այդ նպատակով Թուրքիան, ինչպես եւ նախկինում, կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման գործում ՝ տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
