Էս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր Դանիելյան

Ընտրությունների արդյունքները կեղծվել են: Կեղծվել են տեխնիկապես: Դա արվել ա բազմաթիվ կոպիտ խատումներով, ընդհուպ մինչև բուն քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Դանիելյանը։ 

 

«Չի եղել ՀՀ պատմության մեջ դեպք, որ հաշվարկը գիշերը դադարեցնեն ու առավոտը շարունակեն:

 

Խախտումները եղել են բազմաթիվ, ու եղել են միշտ, բայց սենց խայտառակ կեծիք սա դեռ չէր արել:

 

Գիշերվա էս «հաշվարկային» ձգձգումները կապված էին բանակցային գործընթացի հետ: Բանակցությունների արդյունքը տեսնում եք հետևյալ վերնագրում՝ «ՀՀ ԱԺ ընտրությունները ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն»: Էս էր ձգձգման իմաստը: Թե ինչ է վիժվածքը էս վերնագրի դիմաց տվել, կիմանանք շուտով:

 

Այնուամենայնիվ էս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե ԱՊՀ դիտորդները, ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը… եթե վերցնի մանդատները»:

Leave a Comment