Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը

Ստամբուլում այսօր կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Միջին միջանցքի հարցը։

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս մասին հայտարարել է Ստամբուլում եռակողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Նախարարը նշել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, և մտքերի փոխանակում է տեղի ունեցել «Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment