Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ընդունել ԵՄ առաջնորդներից

Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ընդունել ԵՄ առաջնորդներից

Եվրոպական մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ X-ի իրենց էջերում շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ընդգծել է, որ հայ ժողովուրդն իր ընտրությամբ քվեարկել է հանուն ժողովրդավարության, կայունության և Եվրոպային էլ ավելի մոտ ապագայի՝ հավելելով, որ Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության և ԵՄ-ին մերձեցման ճանապարհին: 

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Ստոկերը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները վերահաստատել են իրենց հավատարմությունը ժողովրդավարական ուղուն և երկրի ինքնիշխանության ու դիմակայունության ամրապնդմանը, իսկ Ավստրիան կանգնած է Հայաստանի կողքին տարածաշրջանային կայունության և Եվրամիության հետ կապերի սերտացման գործում: 

Ընտրությունների արդյունքներին և Հայաստանի ժողովրդավարական ու եվրոպական ձգտումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ու խաղաղության օրակարգին իր գրառմամբ աջակցություն է հայտնել նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment