ԿԸՀ-ն պարզաբանում է՝ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն նիստ է գումարել՝ ամփոփելու հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։ Քիչ առաջ ԿԸՀ նիստում ստորագրվեց նախնական ամփոփիչ արձանագրությունը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 58.94%-ը։

ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները:  

«Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է»,- ասել է նա՝ ապա ներկայացրել ընտրություններին մասնակից ուժերի ստացած քվեները:

Նախնական արդյունքներով.

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս,

«Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս,

«Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս։ 

Leave a Comment