
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի կառավարություն։ Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունիսի 7–ին հայ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանն ու անկախությունը, խաղաղությանը։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա շնորհավորեց ՔՊ–ին հաղթանակի ու արձանագրված արդյունքի համար։
Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,81%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը` 23,29%–ը, «Հայաստան» դաշինքը` 9,94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 4%–ը։