
Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ X-ի իր էջում։
«Ուրախ եմ Ձեր հետ շարունակել մեր սկսած աշխատանքը՝ էլ ավելի ամրապնդելու համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու Հայաստանի խաղաղությանն ու ինքնիշխանությանը և աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային»,- գրել է Մակրոնը: