Բոլոր քվեաթերթիկների հաշվարկման արդյունքներով՝ ԱԺ են անցել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան»-ը և ԲՀԿ-ն Կարլեն Ասլանյան




 

Ազատություն. Երեկ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկման նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:


 


«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 727 հազար 160 ձայն կամ 49.81 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 340 հազար 62 ձայն կամ 23.29 տոկոսը, «Հայաստան»-ը՝ 145 հազար 97 ձայն կամ 9.94 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 58 հազար 368 ձայն կամ 4 տոկոսը:


 


Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել Ազգային ժողովում ներկայացված լինելու անցողիկ շեմը:


 


 



 


 

Leave a Comment