Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել ամբողջ Լիբանանի տարածքում


Միջազգային


Իսրայելի պաշտպանության ուժերը կշարունակեն հարվածել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին ամբողջ Լիբանանում։

Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։

«Մենք հարձակվել ենք Դահիայի վրա՝ «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսային քաղաքների շարունակական ռմբակոծության պատճառով։ Իսրայելի բանակը կշարունակի գործել ամբողջ Լիբանանում և կուժեղացնի «Հեզբոլլահ»-ին հասցված վնասը. մենք թույլ չենք տա հետագա հարձակումներ Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա», – հայտարարել է Դեֆրինը։

Նա նաև Իրանի հրթիռային հարձակումը անվանել է «լուրջ սխալ»՝ ընդգծելով, որ Իսրայելի բանակը պատրաստ էր նման սցենարի։

Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը տեղակայված են ամբողջ երկրում և պատրաստ են ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների։


Leave a Comment