Շենգավիթում 27-ամյա երիտասարդ է սպանվել․ կան ձերբակալվածներ – armeniatoday.am

Շենգավիթում հունիսի 7-ին դանակահարության հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել, կան ձերբակալվածներ, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ «Ականատես» դիտորդական կազմակերպությունից հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել 8/24 ընտրատեղամասի հարակից տարածքում։

Ըստ ՆԳՆ-ի՝ ժամը 19։55-ին ահազանգի, երիտասարդը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել, սակայն ավելի ուշ մահացել է։ ՆԳՆ-ից հստակեցրել են, որ դեպքը տեղի է ունեցել Արտաշիսյան փողոցում։ Ըստ ՆԳՆ-ի՝ երիտասարդին դանակահարելու կասկածյալը Երևանի 16-ամյա բնակիչ է։

Գերատեսչության նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։ Ձերբակալված են դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները։

Leave a Comment