Հայտնի է 1964 տեղամասերի արդյունքները

Հայաստանում երեկ կայացան Խորհրդարանական հերթական ընտրությունները: ԱԺ ընտրությունների մասնակցությունը երեկ ժամը 20 -ի դրությամբ՝ 1,476,597, որը կազմում է 58.97%: 

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտվա դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2005 ընտրատեղամասերից միայն 1964-ի տվյալներով: 

Այս տվյալներով՝ 49,82% արդյունքով (707 858 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է 23,35% (331 779 ձայն)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,94% (41 175 ձայն)։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 3,97% (56 466 ձայն)։

photo_5274012908423682313_y.jpg 65.31 KB

Leave a Comment