Փաշինյանը հայտարարել է ՔՊ-ի հաղթանակի մասին, սպառնացել ընդդիմադիրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի մասին՝ չսպասելով Կենտրոնական ընտիական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Միաժամանակ նա հանդես է եկել կոշտ հայտարարություններով և սպառնացել բանտ նստեցնել ընդդիմադիրներին

Նրա համոզմամբ՝ կուսակցությունը միայնակ կձևավորի կառավարություն։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու և քվեարկելու համար՝ նշելով, որ ՔՊ-ն 2021 թվականի ընտրությունների համեմատ ստացել է ավելի շատ ընտրողների ձայներ։

Պատասխանելով հարցին, թե որոնք են ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից առաջ հաղթանակի մասին հայտարարելու պատճառների մասին հարցին, նա նշել է, որ ՔՊ-ն ունի վստահված անձինք բոլոր տեղամասերում, առկա են ընտրական հանձնաժողովների արձանագրությունները և սեփական հաշվարկները։

Մամուլի ասուլիսի անցկացման պահին Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել էր 2005 տեղամասերից մոտ 530-ի քվեարկության արդյունքները։ Այդ տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 51,1%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,31%, «Հայաստան» դաշինքը՝ 9,77%, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել էր ընտրողների 4,07%-ը։

Փաշինյանը հայտարարել է, որ հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդները պետք է «օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»։

Վարչապետը նաև բացառել է հետընտրական գործընթացները Հայաստանում։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի կարող նման իրադարձություններ նախաձեռնել, քանի որ դա հնարավոր է միայն իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների կեղծման դեպքում։ Նա նաև պնդել է, որ ընդդիմության ձայների զգալի մասը ստացվել է ընտրակաշառքի արդյունքում։

Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, տարածաշրջանային բարգավաճման ու համագործակցության» և հույս է հայտնել, որ Հայաստանը կինստիտուցիոնալացնի խաղաղությունը Ադրբեջանի հետ և կբացի Թուրքիայի հետ սահմանը։

Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելու դեպքում Հայաստանի իշխանությունները կշարունակեն Արևմուտքի հետ մերձեցման կուրսը, բայց նաև կշարունակեն մասնակցությունը ԵԱՏՄ-ին և հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի ու բլոկի մյուս երկրների հետ։ «Մենք, անշուշտ, կնպաստենք ԵԱՏՄ շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- հավելել է նա։

Պատասխանելով հարցին, թե քաղաքական գործիչներից ովքեր են արդեն զանգահարել իրեն, Փաշինյանը հայտնել է, որ «ոչ պաշտոնական» զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունն անցկացվել է հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Քվեարկությանը մասնակցել է 1,476,597 (ընտրություններում մասնակցության իրավունք ունեցողների 58,97%-ը) ընտրող։

Leave a Comment