Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը գրել է. «Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։
Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։
Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քառորդի արդյունքները։
Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան

Leave a Comment