Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ժամը 20:00-ի դրությամբ ձերբակալվել է 18 անձ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ն հայտնել է, որ արձանագրվել է 37 դեպք՝ կապված կրկնաքվեարկության հետ, 24 դեպք՝ քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման, 6 դեպք՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրակաշառք տալու, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր։ Այս դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 338 տեղեկությունները ստուգման փուլում են։ Նշվում է, որ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում է ներկայացրել 2398 անձ ստացել 1152-ը։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավոր անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 1205 քաղաքացի։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 2 2503 976 ընտրողից 1 477 334-ը կամ քաղաքացիների 58,97%-ը։
