237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կան ձեռբակալվածներ

237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կան ձեռբակալվածներ

2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ:

Նշված վարույթներից 61-ով՝

  • ձերբակալվել է 214 անձ,
  • քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
  • 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝

  • 50-ի նկատմամբ՝ կալանք,
  • 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։

102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment