ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում միայն 2026 թվականի հունիսի 7-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային քննչական ստորաբաժանումներում, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում, հայտնել է Քննչական կոմիտեն։
Քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 9 անձ:
30 քրեական վարույթ նախաձեռնվել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված)։
Քվեարկության գաղտնիությունը խախտելու հոդվածով նախաձեռնվել է 17 քրեական վարույթ (ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդված):
Ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու հոդվածով նախաձեռնվել է 9 քրեական վարույթ (ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդված):
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով):
