Ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,92%-ը, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
«17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 224 հազար 957 ընտրող»,- հավելել են ԿԸՀ-ից։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրական իրավունք 2 մլն 505 հազար 102 քաղաքացի։
