Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հունիսի 8-ին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը, որին կմասնակցեն Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին:

Բանակցությունների օրակարգում ներառված են Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացման ու անվտանգության հարցերը, էներգետիկ համագործակցությունը և «Միջին միջանցքի» շրջանակում տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ընդլայնումը:

Հաքան Ֆիդանը մտադիր է ընդգծել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ռազմավարական կարևորությունը և նշել, որ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է սպառնալիք մնալ Հարավային Կովկասի ու Սև ծովի անվտանգության համար:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment