14:18 07.06.2026
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ» դաշինքը շուրջ 700 հոգանոց դիտորդական առաքելության կազմով առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդություն Հանրապետության ամբողջ տարածքում։ Այս պահին գործում են 300 շրջիկ խմբեր և 30-ից ավելի արագ արձագանքման խմբեր, որոնք այցելել են, 10։30-ի դրությամբ, 860 ընտրատեղամաս, կամ տեղամասերի ընդհանուր թվի շուրջ 43 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել […] …
13:52 07.06.2026
Տնային կալանքի տակ գտնվողները քվեարկում են
Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։ Ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից; «Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր՝ օրենքով […] …
13:20 07.06.2026
Ստացվում են կեղծ զանգեր․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է
Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։ «Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության և տեղեկատվական-հոգեբանական ճնշման փորձեր, որոնց […] …
13:10 07.06.2026
Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք․ Վաչե Հովսեփյան
Բոլոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայություններ: Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, կազմվել են համապատասխան հաղորդումներ և ուղարկվել Քննչական կոմիտե: Եվս 53 դեպք ստուգման փուլում է: Այս մասին ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը: …