Արմեն Աշոտյանն ընտրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընտրություն կատարեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ ՔԿՀ աշխատակիցները թույլ չտվեցին հարցեր տալ Աշոտյանին։

Հիշեցնենք, որ Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ, այդ թվում՝ Աշոտյանի։

 

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment