Հանձնաժողովի անդամը չի հասցրել փակցնել դրոշմակնիքը

Ալավերդու ամենամեծ՝ թիվ 24/21 ընտրական տեղամասում քաղաքացիների հերթ է ոչ միայն ընտրական տեղամասի մուտքի, այլև քվեախցիկների մոտ։ Այստեղ գրանցված 1471 ընտրողներից ժամը 13։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 390-ը։ 

Ըստ 24/21 ընտրական հանձնաժողովի նախագահ Իրեն Միքայելյանի՝ առավոտյան ընտրատեղամասը բացելիս արդեն իսկ սպասողները շատ են եղել։ Կուտակումներից խուսափելու համար են հերթ սահմանել։ 

Իսկ դրսում սպասող քաղաքացիներից մեկը պատմեց, որ 1-1,5 ժամ առաջ տեղամասի ներսում անվավեր ճանաչված քվեաթերթիկի հետ կապված իրարանցում է եղել։

Միջադեպի հետ կապված «Հետքի» հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց․ «Հանձնաժողովի անդամը չհասցրեց դրոշմակնիքը փակցնի ծրարի վրա, ընտրողն ինքը բացեց արկղը և գցեց ծրարը»,- ասաց Միքայելյանը և հավելեց՝ խախտումն արձանագրված է, հաշվարկի ժամանակ քվեաթերթիկն անվավեր կճանաչվի։ 

Միջադեպի մասին նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են տեղեկացրել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment