Ընտրախախտման ահազանգ. ՔՊ–ի վստահված անձը մտել է քվեախցիկ




 

Sputnik. Տեսանյութում երևում է` ինչպես է տղամարդը քվեարկողի հետ մտնում քվեախցիկ։


 


Լոռու Լեռնանցք գյուղի 22\26 ընտրատեղամասում ընտրախախտում է արձանագրվել։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։


 


«22\26 ընտրատեղամասում ՔՊ–ի վստահված անձը մտել է քվեախցիկ, և իրականացվում է խմբակային քվեարկություն»,– նշել է Սողոյանը։


Տեսանյութում երևում է` ինչպես է տղամարդը քվեարկողի հետ մտնում քվեախցիկ։


 


Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։


 


Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։


 


 



 


 

Leave a Comment