
Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել: Այս մասին քվեարկությունից հետո հայտարարեց “Լուսավոր Հայաստան” կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, իր ակնկալիքն այն է, որ պառլամենտարիզմը կվերադառնա Ազգային ժողով և որ Հայաստան կվերադառնա ցնցումներից զերծ հանգիստ կյանք:
Ըստ Մարուքյանի՝ մասնակցությունը բարձր է, ինչը նշանակում է, որ քարոզարշավում քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին և բերել նրանց ընտրատեղամաս:
“Ժողովրդի ուղերձը լինելու է այն, որ մի ուժ չի կարող իշխանություն ձևավորել, դրեք մի կողմ ձեր ամբիցիաները և բանակցեք”:
Նա նաև նշեց, որ իրենց ուժի ձերբակալվածներ չկան: