ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Նորմանդիայում խիստ քննադատել է եվրոպական երկրներին՝ միգրացիոն հոսքերը որակելով «ներխուժում» և կոչ անելով պաշտպանել սեփական ափերը։
Թրամփի վարչակազմի այս կոշտ հռետորաբանությունը, որն ուղեկցվում է նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քննադատություններով, դժգոհություն է առաջացրել Լոնդոնում և եվրոպական այլ մայրաքաղաքներում, որոնք ԱՄՆ-ին մեղադրում են իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։
