Ղազախստանի ջրային ռեսուրսների և ոռոգման նախարար Նուրժան Նուրժիգիտովը հայտարարել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում Կասպից ծով է ուղղվել ավելի քան 35 միլիարդ խորանարդ մետր ջուր։
Նախարարի խոսքով՝ այս ծավալը գրանցվել է Ժայիկ-Կասպյան ավազանային տեսչության տվյալներով։ Միայն 2024 թվականին Կասպից ծով է հասել ավելի քան 17 միլիարդ խորանարդ մետր ջուր, ինչը պայմանավորված է եղել այդ տարի արձանագրված անոմալ ջրհեղեղներով և բարձր ջրառատությամբ։
Վերջին տարիներին Կասպից ծովի մակարդակի նվազումը լուրջ մտահոգություն է առաջացրել տարածաշրջանի երկրների համար, ուստի ծով հասնող ջրային հոսքերի ավելացումը դիտվում է որպես կարևոր զարգացում՝ նրա էկոհամակարգի պահպանման տեսանկյունից։
