ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով Երևանում՝ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում և նշեց՝ ակնկալում է, որ իր դուստրը, որի հետ եկել էր ընտրատեղամաս, ապրելու է խաղաղ, հարուստ, բաց երկրում։
Լրագրողների հետ զրույցում նա ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ արեց անել ամեն բան խաղաղ և ազատ երկրում ապրելու համար։